Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենին մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերի լուսանկարները «Թվիթեր»-ում հրապարակելու համար. հայտնում է Газета.ру-ն` Le Figaro-ին հղումով:

Քաղաքական գործչին մեղադրել են բռնության և դաժանության պատկերների տարածման մեջ: Դրա համար նրան կարող է սպառնալ 3 տարվա ազատազրկում, ինչպես նաև 75 հազար եվրո տուգանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել