Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգից նորոգողների բրիգադը շահել է Կանադայի Lotto Max ազգային վիճակախաղի ամենախոշոր մրցանակը՝ 60 միլիոն կանադական դոլարի (47 միլիոն դոլարի) չափով: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։

Խաղարկությունը կայացել է անցած հանգստյան օրերին, և դրա պայմաններով՝ հաղթողների անունները պետք է հայտնի դառնան հասարակությանը: Ինչպես պարզվել է, գլխավոր մրցանակը բաժին է հասել 31 մարդու. դա տեղական ոչ մեծ ընկերության մի ամբողջ բրիգադ է, որն զբաղվում է կաթսաների և ջերմափոխանակիչների նորոգմամբ: Փետրվարի 28-ին հանդիսավոր պայմաններում նրանց են հանձնել կտրոնը. բանվորներից յուրաքանչյուրը կստանա 1,9 միլիոն կանադական դոլար:

Երջանիկ տոմսը գնելու գաղափարը եղել է այդ ֆիրմայի միակ կնոջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել