Armtimes.com-ը գրում է.

ԱԺ-ում ՀՀ նախագահի թեկնածության հարցը քննարկելու ժամանակ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այն պահից, երբ հանրությունը իմացել է, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է հարգալից վերաբերմունք է ցուցաբերել նրա նկատմամբ, բայց հակառակ դրան, Սարգսյանն անհարգալից է վարվում բոլորի հետ:

«Դուք այսօր անհարգելից վերաբերմունք եք ցուցաբերերում հայ հանրության նկատմամբ: Համաձայն գործող Սահմանադարության ՀՀ նախագահ կարող է լինել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ելույթ է ունենում, ասում՝ ինչու՞ դա ամենակարեւոր հարց է, այլ հարցեր չկա՞ն: Պարոն Աշոտյան, որ Հռոմից, չգիտեմ որտեղից այդքան ցույց եք տալիս, որ կարդացել եք, Ձեր երկրի Սահմանադրությունը չեք կարդացե՞լ: Թե՞ Սահմանադրությունը ձեր կուսակցության համար որեւէ նշանակություն չունի, եթե Սահմանադարությունը չեք կարդացել, գոնե «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը նայե՞լ եք, թե՞ չեք նայել: Աշոտյանն ասում է՝ էս ի՞նչ խնդիր է: Մամուլում տասնյակ հրապարակումներ կան, որ 2011-ից հետո էլ եղել եք Բրիտանիայի քաղաքացի, բայց մեր խմբակցությունում դուք ասեցիք, որ հրաժարվել եք, ուղղակի Ձեր անունը չի հանվել: Մենք հարգանքով ընդունեցինք եւ խնդրեցինք, որ Ձեր հայտարարությունը փաստաթղթերով հիմնավորում ստանա: Այս գործընթացում չի կարող բանավոր հայտարարությունը հիմք լինել, քանի որ կան այլ փաստաթղթեր: Մի ամիս է՝ սա է քննարկվում, ձեր թեկնածուի լեգիտիմության հարցն է քննարկվում, բայց դուք չեք ուզում մի պարզ գործողություն անել՝ Բրիտանիայից մի տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանն այսինչ օրը դիմում է գրել եւ հրաժարվել քաղաքացիությունից: Սա չեք անում նույնիսկ այն պայմաններում, որ բրիտանական թագավորական ընտանիքում մտերիմներ ունենք: Այս պայմաններում, եթե չի արվում այդ գործողությունը, ուրեմն մեկ բացատրություն կա, որ նման փաստաթուղթ գոյություն չունի: Այս թեմայով, քանի որ մեր պայմանավորվածությունը չի կայացել, ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ մենք ունենք նախագահի թեկնածու, որը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: ՀՀ-ում քաղաքացիները, երբ հալածանքների էին ենթարկվում, ձեզանից որեւէ աջակցության խոսք չեն լսել, երբ դուք նույնիսկ դեսպան չէիք, այլ Մեծ Բրիտանիայի ազատ քաղաքացի: Ես ուշադիր նայեցի ձեր կենսագրությունը, ՀՀ քաղաքացիություն ունենալ չունենալը համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ- չունենալու հետ: 1991 թվականին է ՀՀ քաղաքացիությունը հիմնադրվել, դուք այն ժամանակ պաշտոն եք ունեցել: 2002-ին Ձեզ ազատել են դեսպանի պաշտոնից եւ դուք հրաժարվել եք ՀՀ քաղաքացիությունից:  2010-ին, երբ կրկին դեսպան պետք է լինեիք կրկին ընդունել եք ՀՀ քաղաքացիություն: Դուք ոչ մի օր ՀՀ շարքային քաղաքացի չեք եղել: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված եւ միայն պաշտոնի համար քաղաքացի դարձած անձը բարոյական իրավունք ունի՞ ՀՀ նախագահ ընտրվելու: Երբ Արմեն Սարգսյանին առաջադրում էին մարդիկ ասում էին՝ Սերժ Սարգսյանը ոնց է նման հեղինակավոր մարդուն նախագահի թեկնածու առաջադրել: Ահա այսպես: Ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ սարգսյանի հույսերը: Դուք ՀՀ նախագահ չեք ընտրվում, դուք ՀՀ-ում այսօր իշխող մաֆիայի անդամ եք ընտրվում: Առաջին անգամ այս խորհրդարանում իմ ինքնազգացողությունը վատացել է: Աառավոտյան մոտեցել եմ ՀՀԿ-ական մի քանի անձանց, ում հետ բարեւ-բարլուս ունեմ, ասում եմ՝ լսի, դուք կարողա՞ սատանայական ուժ եք, ոնց կարելի է առաջին հայացքից անբիծ կենսագրությւոն ունեցող անձին բերել, դնել այստեղ եւ վարկաբեկել: Միասնության մասին եք խոսու՞մ: Ձեր միասնությունը հիմնված չի օրինականության վրա, դա միասնություն չէ: Ինչպե՞ս կարող է միասնություն լինել թալանվողի եւ թալանողի միջեւ, սպանողի եւ սպանվողի միջեւ: Այս երկրի վրա անե՞ծք է դրված, այս երկիրը օրինական նախագահ չի ունենալո՞ւ»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել