Panorama.am-ը գրում է.

Միանշանակ է, որ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները կեղծելը նպատակ ուներ «Ելք» խմբակցության պատգամավորների միջև սեպ խրելու, միմյանց միջև կասկածներ և անհամաձայնություն առաջացնելու: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, ԲԴԽ ընտրությունների կեղծումը քաղաքական թեժ օրակարգից առաջ նպատակ ուներ նաև «Ելք»-ի նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում. «Բայց պետք է արձանագրել, որ իրենց այդ նպատակը չիրականացավ, և իրենց քաղաքական պատմության մեջ արձանագրվեց ևս մի խուժանություն: Ըստ երևույթին, մեր քվեաթերթիկները գողացել են: Ընտրակեղծիքը ո՞նց է լինում, էն հին ընտրակեղծիքները, որ կաշառքով չէին, քվեատուփեր էին գողանում: Մեր «դեմ» քվեարկած քվեատուփերի փոխարեն հայտնվել են «կողմ» քվեարկած քվեաթերթիկներ»:

Արարատ Միրզոյանի խոսքով, «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը տեսականորեն չէր կարող հետևել ձայների հաշվարկի գործընթացին. «Եթե համապետական ընտրությունների ժամանակ արկղը դրվում է սեղանին, և քվեաթերթիկները հատիկ-հատիկ դուրս են բերվում, այստեղ՝ փակ դռների հետևում, վերցնում են արկղը, բոլոր թղթերը շուռ են տալիս սեղանին: Հետո ամեն մեկը սկսում է իր դիմացից քջջել-քաշել ինչ-որ քվեաթերթիկներ: Լենա Նազարյանը չի կարող ասել՝ հետևում եմ բոլորիդ, դուք աշխատանքն արեք: Բոլորն էլ հավասար հանձնաժողովի անդամ են, և նաև անմեղության կանխավարկած կա: Լենա Նազարյանը իր բաժին գործն է անում և չի կարող և քվեաթերթիկներ հավաքել, սորտավորել, և հետևել, թե մնացած բոլոր անդամներն ինչ են անում: Ի վերջո, Լենա Նազարյանը երևի չի էլ պատկերացրել, որ ԱԺ ընտրատեղամասը մեթոդիկայի առումով Հեռվաշեն գյուղի  ընտրատեղամասին կարող է նմանվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել