168.am-ը գրում է.

Կանանց միջազգային օրվա առթիվ Թուրքմենստանում հանդիսավոր պայմաններում երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի անունից կանանց դրամական նվերներ կհանձնեն 40 մանաթի (մոտավորապես 11,5 դոլարի) չափով:

Նախագահի կողմից ստորագրված համապատասխան կարգադրությունը հրապարակված է տեղական ԶԼՄ-ներում։ Փաստաթղթով հանձնարարվում է դրամական նվերներ հանձնել ձեռնարկություններում, հիմնարկություններում ու կազմակերպություններում աշխատող կանանց՝ անկախ սեփականության ձեւից, ինչպես նաեւ թոշակներ ու պետական նպաստներ ստացող, ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում եւ կլինիկական օրդինատուրայում սովորող կանանց, ուսանողուհիներին, դպրոցական աղջիկներին եւ մանկական նախադպրոցական հիմնարկությունների դաստիարակչուհիներին:

Թուրքմենստանում նախագահի կողմից դրամական նվերներն ավանդաբար հանձնվում են արդեն մի քանի տարի: Երկրի պետական վիճակագրական կոսմիտեի տվյալներով՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կանայք կազմում էին Թուրքմենստանի բնակչության 50,2 տոկոսը: Countrymeters կայքի գնահատմամբ, 2016 թվականի վերջի դրությամբ Թուրքմենստանի բնակչությունը կազմում էր ավելի քան 5 մլն 477 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել