«Ազգային ժողովում ընդդեմ ՀՀԿ-ի՝ նախօրեին «կոալիցիա» ձևավորվեց, 3 խմբակցությունները կողմ քվեարկեցին «Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից:

Ուշագրավ է, որ ՀՅԴ խմբակցության ողջ ներկա կազմը միաձայն կողմ քվեարկեց նախագծին, բացակայում էր Անդրանիկ Կարապետյանը, որը պետաիրավականի նիստում «դեմ» էր քվեարկել:

 

Նկատենք, որ նախագծին, մյուս բոլոր ՀՀԿ-ականների պես, դեմ չէր քվեարկել «Տաշիր գրուպի» բաժնետեր Կարեն Կարապետյանը, որը ժամանակին քննադատել է ընտրակարգը՝  համարելով, որ դա ժողովրդին բևեռացնում է ու սերմանում թշնամություն, և որը ռեյտինգայինով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էր 2017- ին: Նախագիծը, սակայն, մերժվեց 40 կողմ, 56 դեմ ձայներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել