«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումնե­րի նախարար Սուրեն Կարայանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2017թ. ներդրումների և ՀՆԱ աճին:
 
Նա համա­ձայն չէ այն պնդումների հետ, թե սոցիալական վիճակը վատացել է. «Սոցիալական վիճակը չի կարող վատանալ, բայց որպեսզի արդյունքները տեսանելի լինեն, պետք է երկարատև լինի»: Ըստ նրա՝ ՀՆԱ աճը հիմնականում ծառայության և արդյունաբերության աճի հաշվին է. «Արդյու­նաբերության աճի՝ 12.6%-ի մեջ մեծ տեսակա­րար կշիռը մշակող արդյունաբերությունն է, որի աճը եղել է 15.7%, մշակող արդյունաբերու­թյունն ապահովել է 9.7%»:
 
Մեր թղթակցի հար­ցին՝ արդյոք գոհացուցի՞չ է, որ ներդրումների մեծ մասը հանքարդյունաբերության ոլորտում է կատարվել, Կարայանը հստակ պատասխան չի տվել. «Ոչ միայն հանքարդյունաբերության, այլ բոլոր ոլորտներում կան ներդրումներ»:
Հարցին, որ 10 տարում առաջին անգամ է նման ծավալի ներդրումներ և ՀՆԱ աճ արձանագրվել, իսկ Սերժ Սարգսյանը, կարծես, հավակնում է վար­չապետի պաշտոնին, արդյոք սա քաղաքական ենթատեքստ ունի՞, Ս.Կարայանը պատասխանել է՝ «Ոչ»:
 
Դիտարկմանը՝ այսինքն՝ սա Կարեն Կարա­պետյանի՞ ձեռքբերումն է, ՀՀԿ-ական նախարա­րը հակադարձել է. «Սա կառավարության և իշ­խող կուսակցության ձեռքբերումն է»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել