«Կանանց մեկամսյակին ընդառաջ՝ կնամեծար, ուշադիր տղամարդու համբավ ունեցող Մամիկոն Ասլանյանը՝ Վանաձորի համայնքապետը, որոշել է պարգևատրել համայնքապետարանի կին աշխատակիցներին: Մարտի 8-ի՝ Կանանց և ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տո­ների կապակցությամբ, քաղաքապետի որոշմամբ, որպես խրախուսանք՝ համայնքապետարանի աշ­խատակցուհիներին կտրվի միանվագ դրամական պարգևատրում՝ յուրաքանչյուրին 30 հազար դրամ: Ուշագրավ է, որ անցյալ տարի նույնպես, Ասլանյանի որոշմամբ, Մարտի 8-ի կապակցությամբ աշ­խատակցուհիները դրամական խրախուսանք էին ստացել՝ 25 հազար դրամ: Այս տարի, փաստորեն, խրախուսանքի չափը 5 հազար դրամով ավելացել է:
 
«Հավանաբար, հաշվի են առել նաև ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը և եկամտահարկի հետ կապված փոփոխությունները»,- կեսկատակ ասաց մեր աղբյուրը, ապա հավելեց, որ անցյալ տարի միայն Մարտի 8-ի առթիվ է եղել խրախուսանքը, իսկ այս տարի՝ երկուսը մեկում:
Նշենք, որ համայնքապետարանում մոտ յոթանասուն կին աշխատակից կա: Ասլանյանը, ասում են, չի զլանում և առանձնահատուկ շնորհավորում է կին աշխա­տակիցներին՝ տոների, ծննդյան առթիվ, և իրեն հատուկ ոճով օրիգինալ մաղթանքներ հղում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել