«Երևանի ավագանու նիստում հայտ­նի միջադեպի գործը հետաքրքիր ըն­թացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննչա­կան վարչություն:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համա­ձայն՝ ՀՀԿ ավագանու անդամներից դեռևս ոչ ոքի ծանուցում չի եկել, որպես­զի ներկայանան քննչական բաժին և ցուցմունք տան: Բայց ՀՀ ոստիկանու­թյունում երկու անգամ բացատրություն է տվել ավագանու ՀՀԿ-ական անդամ էդմոն Կիրակոսյանը, որին Մարինա Խաչատրյանը մեղադրել էր իր նկատ­մամբ սեռական ոտնձգություն կատա­րելու մեջ՝ պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին:   

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ԻնտերԼոտո» բուքմեյքերային ընկե­րության տնօրեն, ՀՀԿ-ական Կիրակոսյանն ամեն կերպ հերքել է սեռական ոտնձգության փորձի մտադրությունը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել