«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի հրավիրած առաջին հանրահավաքը կկայանա մարտի 30-ին։ Վիրաբյանը մինչ այդ պատրաստվում է դիմել Հայաստանում ԵՄ դեսպաններին, որպեսզի ստանա անվտանգության երաշխիք. «Ես ունեմ կոնկրետ փաստեր, որ դեսպանները կապված են այս իշխանությունների հետ, եւ իրենց ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանափոխություն լինի»:

Ի դեպ, Գրիշա Վիրաբյանը նախօրեին հանդիպել է նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել համագործակցության տարբերակները:

«Ես ինքս եմ իմ աջակցությունը հայտնել, ասել, որ պետք է համախմբվենք արդյունքի հասնելու համար։ Ես որեւէ ամբիցիա չունեմ, ընդհանուր խնդիր է դրված, եւ ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում իմ ռեսուրսով միանալու, մասնակցելու հանրահավաքներին։ Նույն հարցն ենք լուծում, ինչ իմաստ ունի պառակտվել»,- հավելեց Վիրաբյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել