Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում 34-ամյա Գևորգ Կարապետյանը, վարելով «Mercedes C 240» մակնիշի՝ 34 ՕV 407 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել Ջրմուղի փորած փոսում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Սարգիս Հովհաննիսյանը, ում կողմից էլ նյութեր են նախապատրաստվում:










