168.am -ը գրում է

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում: Այս մասին հայտնել է Khaleej Times-ը:

Նանք կարող են դիմումներ տալ թափուր տեղերի համար եւ թագավորության զինված ուժերում անվտանգության ապահովման հետ կապված աշխատանք սանալ էր Ռիադում, Մեդինայում եւ Ալ Քասիմում: Հավակնորդուհիները պետք է համապատասխանեն 12 չափանիշների: Մասնավորապես, հավակնորդուհիները պետք է լինեն 25-ից մինչեւ 35 տարեկան, նրանք պետք է ունենան միջնակարգ կրթություն:

Բացի դրանից, նրանք պետք է ունենան տղամարդ-խնամակալներ՝ ամուսին, հայր, եղբայր, որդի: Կանայք նրանց հետ պետք է ապրեն այն նահանգում, որտեղ պատրաստվում են աշխատելու:

Փետրվարին ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայում հայտնվել են քիքբոքսինգի ակումբներ կանանց համար: 2018 թվականի սկզբից երկրի բնակչուհիները հնարավորություն են ստացել այցելել մարզական մրցումներ էր Ռիադում, Էդ Դամամում եւ Ջիդդայում:

2017 թվականի սեպտեմբերին թագավորության իշխանությունները վերացրել են կանանց կողմից ավտոմոբիլներ վարելու արգելքը: Նոր կանոնները պետք է գործեն այս տարվա կեսերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել