Այս կանայք ու աղջիկները հանցագործներ են: Նրանցից ոմանք սպանություններ են կատարել, մյուսները՝ գողություն, խաբեություն և այլն: Բոլորս 1900-ականների սկիզբը պատկերացնում ենք անմեղ ու մաքուր, բայց դրա հակառակ կողմի մի մասն այս կանայք են:

Ալիսա Ադելինա Կուկ, 24 տարեկան: Դատապարտված է գողությունների համար:

Կլարա Ռենդելը ոստիկանությանը հայտնեց, թե իր իրերն ու ոսկեղենը գողացել են: Հետո պարզվեց, որ նա դրանք վաճառել է: 

Դորոտի Մորտ, 32 տարեկան: Դատապարտվել է իր սիրեկանի սպանության համար:

Էդիտ Էշտոնը զբաղվում էր աբորտներով և մեղադրվում է նաև գողությունների մեջ:

Էյլին Մայ Օ՛Քոններ, 17 տարեկան։ Ձերբակալվել է դրամապանակի գողության համար:

Էլիզաբեթ Ռուդի, ձերբակալվել է գողության համար:

Էմիլի Հեմսվորտ, 24 տարեկան: Սպանել է իր երեք ամսական տղային: Նրան արդարացրել են հոգեկան հիվանդության պատճառով:

Էսթեր Էգերս, 22 տարեկան: Նա վնասել է ոստիկանին և ունեցվածքը:

Եվգենյա Ֆալենին իր կյանքի մեծ մասն անց է կացրել որպես տղամարդ՝ Հարի Քրոուֆորդ անվան ներքո: 1913 թվականին նա ամուսնացել է մի այրու հետ, ում հետո սպանել է, հետո կրկին ամուսնացել է և երեք տարի շարունակ թաքցրել իր սեռը կնոջից: Իսկ երբ նա հասկացել է, ապա Ֆալլեին փորձել է նրան ևս սպանել, բայց ոչինչ չի ստացվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել