Հասարակությունը սովորություն է դարձրել մյուսներին ճնշելը: Սկսած ինտիմ կյանքից մինչև մասնագիտության ընտրություն՝ մարդկանց կարծիքն անպակաս է: Այդ ճնշմանը տրվել հարկավոր չէ: Կան բաներ, ինչի համար մենք պարտավոր չենք ներողություն խնդրել և արդարանալ:

Սերը, որ մենք զգում ենք

Սա ընդհանրապես բացատրությունների կարիք չունի: Եվ կարծիքները, որ նա ձեզ արժանի չէ, պետք է տեղ չունենան ձեր կյանքում:

Ձեր սկզբունքները

Մենք բոլորս ենք տարբեր: Մենք տարբեր աշխարհայացք, սկզբունքներ ու համոզմունքներ ունենք: Եվ նորմալ է, որ դրանք հաճախ չեն համընկնում: Բացատրել, թե ինչու ենք մենք ապրում հենց այս ձևով, մենք պարտավոր չենք:

Որոշումները, որ մենք ընդունում ենք

Դա ձեր կյանքն է, և բացատրել այս կամ այն քայլը պարտավոր չեք:

Հագուստի ոճը ևս ենթակա չէ բացատրության

Եթե ձեզ դա հարմար է և դուր է գալիս, ապա ոչ ոք իրավունք չունի քննադատելու:

Ձեր երազանքները կարող են լինել լիովին խենթ: Բայց դրանք քննադատել ոչ ոք չի կարող: Նույն կերպ մենք ևս չպետք է քննադատենք այլ մարդու երազանքները:

Կարողությունները տրված են տարբեր մարդկանց տարբեր ոլորտներում: Մեկը երգում է, մյուսը՝ հրաշալի պարում, մեկ ուրիշը՝ ղեկավարում շատ լավ: Եթե մենք ինչ-որ հարցում այնքան էլ լավը չենք, ապա դա ամոթալի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել