operativ.am-ը գրում է

Ամերիկյան «Google Shopping» ծառայությունը, որը համեմատում է ապրանքների գները հազարավոր օնլայն խանութներում, սխալմամբ հեռացրել է «զենք» բառըպարունակող ապրանքներ փնտրելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Խնդիրը հայտնաբերել են օգտատերերը: Նրանց խոսքով անհետացել էր ոչ միայն իրական զենք փնտրելու, այլև ջրային զենք փնտրելու հնարավորությունը: Նույնիսկ Guns N’ Roses խմբի սկավառակները թույլ չէր տալիս փնտրել: Հարցմանն ի պատասխան` օգտատերերը կարդում էին «որևէ արդյունք չի հայտնաբերվել նախադասությունը»: 

Ավելի ուշ Twitter-ի իր էջում Google-ը պարզաբանել է ,որ համակարգում խափանում է տեղի ունեցել: Նրանք մի քանի ժամում  կարգավորել են խնդիրը, նշելով, որ ծառայությունն արգելել է զենքերի որոնման արդյունքները 2012 թվականից և մինչ օրս փոփոխություն չէր կատարել համակարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել