Ամերիկացի գիտնականներն առաջարկում են, թե ինչպես կարելի է բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների հնարավորությունը մեծ տարիքում։ Պարզվում է՝ միջոցը շատ պարզ է. թեթև վարժություններ և ժամանակ առ ժամանակ սով պահել։

Նման հետևության են եկել գիտնականները՝ գիտափորձ անելով մկների վրա։ Կրծողներին չորս խմբի են բաժանել։ Առաջինում կենդանիները կարող էին ամբողջ օրն ուտել, երկրորդում՝ կրկին սննդի սահմանափակումներ չկային, բայց օրվա մեջ 45 րոպե վազում էին, երրորդում օրը մեջ սոված էին մնում։ Չորրորդ խմբում իրար էին հետևում սովն ու ֆիզիկական վարժությունները։

Վերջին տարբերակը ամենաէֆեկտիվն է պարզվել։

Գիտնականները հավաստում են, որ նման ապրելակերպը օգտակար է և մարդկանց կօգնի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել