Նրանք ամենահոգատարն ու զգայունն են: Նրանք օգնում են ծերունիներին անցնել փողոցը, փրկում են կատվին՝ իջեցնելով ծառից, վերջին փողը տալիս են, որպեսզի օգնեն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այս մարդիկ աշխարհն ավելի լավ ու բարի են դարձնում: Նրանք միայն լսելով չէ, որ գիտեն, թե ինչ է նշանակում հոգ տանել ուրիշների մասին: Սկզբից նրանք կարող են ամուր ընկույզ թվալ, բայց ներսում նրանք փափուկ սիրտ ունեն:

Ձկներ

Ձկներն իրենց դրսևորում են այնպես, կարծես նրանք այս աշխարհի համար չափից լավն են, բայց այն մարդիկ, ովքեր ճանաչում են նրանց, տեղյակ են, որ Ձկները չափազանց բարեսիրտ ու փափկասիրտ են: Նրանք շատ կարեկցող են․ եթե դուք պրոբլեմներ ունեք, նրանք կանեն ամեն հնարավորը, որպեսզի օգնեն Ձեզ: Ձկների սիրտը բարի և զգայուն է, բայց այդ ամենը բոլորովին չի նշանակում, որ նրանք թույլ են:

Խեցգետին

Էմոցիոնալ Խեցգետինները շատ հոգատար են: Նրանք հակված են շատ ամուր կապվել շրջապատող մարդկանց, այդ պատճառով փորձում են իրենց հեռու պահել մարդկանցից, որպեսզի խուսափեն ցավից: Խեցգետինը չի կարող ապրել թեկուզ մեկ օր՝ առանց ինչ-որ մեկին լավություն անելու կամ բարի գործի: Կարող է թվալ, որ նա Ձեզ հեռու է պահում, բայց իմացեք, որ նա հավանաբար պաշտպանվում է:

Խոյ

Դուք կարող եք մտածել, որ Խոյերը չափազանց զբաղված են, որպեսզի հոգ տանեն այլ մարդկանց մասին, բայց իրականում ամեն ինչ հակառակն է: Չնայած նրա մրցակցային բնավորության և ցանկալիին ամեն կերպ հասնելու սովորությանը՝ նա շատ է անհանգստանում մտերիմների և ծանոթների ճակատագրի համար: Խոյը կարող է գլուխ գովել իր անգութ հաղթանակով, բայց նույն ժամանակ բարեգործական հիմունքներով գնալ և աշխատել մանկատանը:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել