Ներկայացնում ենք մեթոդներ, որոնք չժանգոտվող պողպատե կաթսաները մաքրելու համար պահանջում են նվազագույն ջանք և փող, բայց հրաշալի արդյունք են տալիս:

Կրային նստվածք

Անհրաժեշտ կլինի՝

  • 1 ճ/գ սոդա
  • 1 ճ/գ ատամի մածուկ
  • 1 ճ/գ 9%-անոց քացախ

Ինչ անել՝

Մածուկը հաստ շերտով քսեք: Կաթիլ-կաթիլ քացախ ավելացրեք: Խառնուրդն անմիջապես տարածեք մակերևույթին, 5 րոպե անց լվացեք:

Կրային նստվածք և բծեր

Անհրաժեշտ կլինի՝

  • 1 թ/գ բուսական յուղ
  • 1 ճ/գ 9%-անոց քացախ

Ինչ անել՝

Սպունգի վրա յուղ լցրեք, սրբեք չժանգոտվող պողպատե իրը: Հետո մաքուր սպունգը թրջեք քացախի մեջ ու ևս մեկ անգամ սրբեք:

Թույլ այրվածք

Անհրաժեշտ կլինի՝

Ատամի մածուկ

Ինչ անել՝

Միջոցը հաստ շերտով լցրեք ամանի վրա: Թողեք՝ 1-2 րոպե չորանա: Ատամի մածուկը լվացեք սառը ջրով, չժանգոտվող պողպատե իրը լավ չորացրեք սրբիչով:

Ուժեղ այրվածք

Անհրաժեշտ կլինի՝

  • Մեկ սրվակ գրասենյակային սոսինձ
  • Կես տուփ կրածնավորված սոդա
  • 1 ճ/գ մաքրող միջոց (փոշի)

Ինչ անել՝

Սոսինձը, սոդան և մաքրող միջոցը լցրեք դույլի մեջ: Դրեք նաև հին կեղտոտ սպասքը: Վրան ջուր լցրեք այնքան, որ իրը 2-3 սմ-ով ծածկվի ջրով: Այն եռացրեք մեկ ժամ կամ ավել: Հետո զգուշությամբ հանեք և լվացեք սովորական ձևով:

Ուշադրություն․ մինչ ջուրը եռա, միացրեք օդամաքրիչը և բացեք պատուհանը: Պետք չէ տաքացուցիչի մոտ կանգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել