Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Սիրիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները ջանքեր են գործադրում Արևելյան Ղուտայում հումանիտար դադարի ապահովման համար. հայտնում է РИА Новости-ն:

«Եվ սիրիական ղեկավարությունը, և Ռուսաստանի Դաշնությունը շարունակում են ձգտել այն բանին, որպեսզի անհրաժեշտ հումանիտար պայմաններ ապահովվեն»,- ասել է նա:

Պեսկովը նաև հավելել է, որ ռուսաստանցի զինվորները միակն են, որոնց ներկայությունը Սիրիայում միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական է:

Նշենք, որ Արևելյան Ղուտայում ավիահարվածների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: ԱՄՆ-ը մեղադրում է Ասադի ռեժիմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել