Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ, ով պատմել է «Վերջին գործարքը» 24 մասից բաղկացած քրեական դրամայի, այնտեղ մարմնավորած իր կերպարի եւ շատ շուտով մեկնարկող նոր հեռուստաֆիլմի մասին, որտեղ ներկայումս նկարահանվում է:

Խոսելով «Վերջին գործարք»-ի, այնտեղ իր մասնակցության մասին` Շողերն ասաց.

«Առաջին հերթին այս քրեական դրամայում ինձ գրավեց այն, որ ես պետք է մարմնավորեի կին ոստիկանի: Մինչ բուն նկարահանումները ես հասցրել էի լիովին նախապատրաստվել դերիս՝ սովորել էի կրակել, զենքը ճիշտ բռնել եւ այլն: Ի դեպ՝ ասեմ, որ «Վերջին գործարք»-ի նկարահանումների ժամանակ օգտագործված զենքերը բոլորն իրական են»,- պատմեց դերասանուհին՝ հիշելով հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ վտանգավոր մի դեպք, որը պատահել է իր հետ «Վերջին գործարք»-ի սերիաներից մեկի նկարահանման ժամանակ.

«Բացի զենքից, փամփուշտներն էլ էին իրական: Տեսարաններից մեկը նկարահանելիս այնպես ստացվեց, որ իմ զենքից արձակած փամփուշտը դիպավ առջեւումս գտնվող մետաղյա թիթեցին, ինչի արդյունքում այն կրկին եկավ դեպի իմ կողմ: Բախտս բերեց, որ այդ փամփուշտը չդիպավ ինձ, այլապես ես կմահանայի»,- պատմեց Շողեր Թովմասյանը:

Խոսելով իր խաղընկերների մասին՝ դերասանուհին նշեց, որ իր կերպարային գիծը կապված է հիմնականում դերասաններ Տիգրան Մնացականյանի եւ Մովսես Երեմյանի հետ.

««Վերջին գործարք»-ում Տիգրանն իմ ամուսինն է, իսկ Մովսեսը՝ գործընկերս: Իսկ արդեն ավարտին առնչվում եմ գրեթե բոլորի հետ, քանի որ մենք բացահայտում ենք հանցանք կատարած հանցավոր խմբին: Առհասարակ, «Վերջին գործարք»-ի անձնակազմում ուղղակի հիանալի մարդիկ էին հավաքված, շատ ուրախ էի աշխատել նրանց հետ»,- նշեց Շողեր Թովմասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել