Aysor.am-ը գրում է.

Չեխիայում 3 շաբաթում գրիպի հետևանքով մահացել է 50 մարդ, հայտնում է Պետական բժշկական ինստիտուտը, փոխանցում է РИА Новости-ն:

«Գրիպով հիվանդանալը բոլորից ավելի ծանր են տանում տարեցները, որոնց մոտ գրիպը սովորաբար հավելվում է այլ հիվանդություններին, այդ պատճառով մահացած 50 մարդուց 43-ը 60-ն անց տարիքի էին: Մնացյալը 25-ից մինչև 59 տարեկան էին», - նշված է հաղորդագրության մեջ:

Հոսպիտալացվել է 199 մարդ՝ ծանր վիճակում և գրիպից հետո բարդություններով: Չեխիայում գրիպով հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 100 հազար քաղաքացուն 1,95 հազար մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել