Yerkir.am-ը գրում է.

Առնվազն կոռեկտ չէ, երբ հարցականի տակ ես դնում ստորագրությունը, քանի որ բոլոր խմբակցությունների պատգամավորները հանձնաժողովի կազմում ներառված են. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադանալով ԲԴԽ թեկնածուների ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Եթե «Ելք» խմբակցության ղեկավարն ավելի շատ է վստահում մեր լրատվամիջոցներին, քան իր խմբակցության գործընկերներին, դա նրանց խնդիրն է։ Ես այստեղ ասելու բան չունեմ, ուրեմն նրանք լուրջ ճգնաժամի առջև են կանգնած»,- ասաց նա՝ անդրադառնալով բաց քվեարկություն անցկացնելու առաջարկին։

Դիտարկմանը` «Ելք»-ը պնդում է, որ իրենց ձայները դիտմամբ են կեղծվել` իրենց շարքերում պառակտում մտցնելու համար, Շարմազանովն արձագանքեց. «Սիրելիս, ես էլ կարող եմ շատ բան ասել: Փաշինյանը հանձնաժողովի անդամ չէ և չի կարող ասել` ինչպես է ամեն ինչ եղել»։

Ըստ նրա` չի կարելի պատգամավորներին վիրավորել։ «Արձանագրությունը նրա համար է, որպեսզի պատգամավորները ստորագրեն ու ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր պատգամավորները, առանց բացառության, ստորագրել են, ու պետք չէ քո կուսակցության կամ դիմացինի անդամին վատ դրության մեջ դնել»,- նշեց Շարմազանովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել