«Բեղիկները» շրթունքի վերևում և մազիկները կզակի վրա հաճախ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի նշան են: Սա կարող է խոսել նաև ավելի լուրջ խնդիրների մասին, այդ թվում՝ քաղցկեղի, II տիպի դիաբետի, անպտղության:

Ի՞նչ է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը՝ կներկայացնենք ստորև։

Դա էնդոկրին հիվանդություն է, որը կնոջ օրգանիզմին ստիպում է մեծ քանակությամբ արական հորմոններ արտադրել: Պոլիկիստոզը խախտում է ձվարանների աշխատանքը, ինչը հանգեցնում է ոչ պարբերական դաշտանի կամ որոշ դեպքերում հղիանալու անհնարինության:

Բժիշկները մինչև հիմա չգիտեն՝ ինչն է պոլիկիստոզ առաջացնում: Սակայն նշում են 3 գործոն, որոնք զգալիորեն մեծացնում են դրա առաջացման հնարավորությունը՝

  • գենետիկ նախատրամադրվածություն
  • դիմադրություն ինսուլինին
  • բորբոքային գործընթացներ

Պոլիկիստոզի նշաններ՝

1. Մուգ հաստ մազերը կզակի և/կամ վերին շրթունքի վրա կարող են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի նշան լինել: Պոլիկիստոզը կարող է ավելորդ մազերի աճ առաջացնել ոչ միայն դմեքին, այլև մարմնի այլ մասերին, առավել հաճախ՝ կրծքի, մեջքի, ձեռքերի, փորի վրա:

2. Քաշի ավելացումն այս համախտանիշի երկրորդ զգուշացումն է: Հորմոնալ անհավասարակշռության պատճառով շատերը չեն կարող քաշը նորմայի մեջ պահել:

3. Տրամադրության հաճախակի փոփոխությունները հիվանդության երրորդ նշանն են: Կանայք այս դեպքում ունենում են ուժեղ գլխացավեր, տրամադրության կտրուկ փոփոխություններ և ընկճախտ:

Այս նշաններից մեկը նկատելու դեպքում բժշկի դիմեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել