168.am-ը գրում է.

«Խառնվել են իրար միայն այն պատճառով, որ առաջին անգամ բարձրաձայնել եմ: Էնպես չի, որ սա նորություն է: Ես վեց տարի անում եմ էս ծրագիրը։ Հատկապես վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել: Չգիտեմ՝ ինչու են էսպես խառնվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը` մեկնաբանելով բանակի համար տուֆ քարերի հանգանակության նախաձեռնությունը։

Ըստ նրա` նախկինում ինքը «տոննաներով» ցեմենտ է գնել, պարզապես ժամանակ չի եղել բարձրաձայնելու, քանի որ ինչքան շատ ես անում, այնքան ավելի շատանում է ծավալը։

Շ.Պետրոսյանը չի կարևորում իր նախաձեռնության մասին հնչած քննադատությունները. փոխարենը՝ նա կարևորում է զինվորի կողքին լինելը. «Քննադատությունը պետք է միշտ հնչի, բա ոնց: Եթե մարդ ոչինչ չի անում, պետք է քննադատի»:

168.am-ի հարցին, եթե մարդիկ հարկեր են վճարում, որքանո՞վ է ճիշտ լրացուցիչ դրամահավաք անելը, Շ.Պետրոսյանը հակադարձեց. «Ես էլ աշխատավարձով ապրող եմ»։

Մեր դիտարկմանը, որ հարկերը ծախսվում են կառավարական շքեղ մեքենաների և այլ ճոխությունների համար, հասարակությունը տեսնում է օլիգարխների ճոխությունները, Շ.Պետրոսյանը պատասխանեց. «Ես ուրիշներին չեմ նայում, իմ համար ապրում եմ՝ ազնիվ, մաքուր։ Էլ շքեղ մեքենա, էլ չգիտեմ ինչ, լավ էլի»։

Նա հերքեց, որ նախաձեռնություն նախաձեռնության հետևից դիմում են հասարակ քաղաքացուն. «Բոլորս հասարակ քաղաքացիներ ենք, մի երկրի, որը պատերազմի մեջ է։ Հասկացեք էդքան բան։ Մենք բոլորս պետք է լինենք զինվորի կողքին։ Սա քննարկման ենթակա չէ:

Շ.Պետրոսյանին վրդովվեցրեց դիտարկումը, որ Հայաստանում պաշտպանության նախարարություն չկա և քաղաքացիներից ողորմություն են հավաքում.

«Շատ վատն ա հարցդ, կասկածում ե՞ս մեր բանակի վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել