Panorama.am-ը գրում է.

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է և այժմ էլ շարունակվում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունը: Այն կտևի մեկ ժամ։  Քվեարկության արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:

Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները ԲԴԽ-ում առաջադրել են հետևյալ թեկնածուներին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։







Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել