Կա այնպիսի մարդկանց տեսակ, որ տառապում են «Ռոմեո և Ջուլիետի»-ի ազդեցությամբ: Նրանց սերն այս դեպքում դառնում է շատ ամուր ու գրավիչ, երբ առաջանում է ծնողների կամ այլ արգելք:

Իրատեսի էֆեկտ

Սա տարածվում է մեծ քանակով մարդկանց ներկայությամբ: Երբ շուրջը շատ ավելի մարդ է լինում, յուրաքանչյուրը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում ոչ ոք չի օգնի: Հետևաբար եթե որևէ բան է պատահում, նման կարծիքի հետևանքով արդյունքում զոհը մնում է անօգնական:

Անհասանելիության էֆեկտ

Այս ազդեցությունը ևս հաճախ է հանդիպում: Որքան մարդը կամ նպատակը անհասանելի են լինում, այնքան ձգտումն ավելի մեծ է:

Զեյգարնիկի էֆեկտ

Այս դեպքում մարդիկ շատ ավելի լավ են հիշում այն անելիքները, որոնք անավարտ են մնացել: Դրա հիման վրա լարվածությունը մեծանում է, երբ մարդը նոր բան է սկսում անել:

Օրեոլի էֆեկտ

Այս դեպքում մարդը հաճելի ընկալում է միայն այն մարդկանց, ում առաջին անգամ տեսնելիս դրական զգացում է ունեցել, հակառակ դեպքում նրան ևս մեկ անգամ տեսնելու դեպքում տպավորությունը միանգամից բացասական է: Դա վերաբերում է նաև դեպքերին: Օրինակ՝ լավ սովորող ուսանողն առաջին քննությանը բավարար չի ստանում, և նրան արդեն բացասական է թվում հաջորդ քննությունը:

Լսարանի էֆեկտ

Սա օտար մարդու ներկայության ազդեցությունն է մարդու վրա: Օրինակ՝ տղամարդու կամ կնոջ պահվածքը մինգամից փոխվում է մեկ այլ անձի ներկայությամբ: Նրանք փորձում են միանգամից տպավորություն գործել: Օտար մարդու նեկայությամբ մարդը կարող է ուժեղ էմոցիաներ ապրել: Մենակ ժամանակ և որևէ մեկի ներկայությամբ մարդու զգացմունքներն ու պահվածքը խիստ տարբերվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել