Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ ցավալի է, որ Եվրոպական միության օրինակին են հետևել ու դավաճանության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը հանել են: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

1996 թ. Թուրքիայի սահմանադրական դատարանը չեղարկել է դավաճանությունների մասին օրենքը՝ ելնելով այն հանգամանքից, որ կանանց ավելի շատ էին պատժում, քան տղամարդկանց: Մասնավորապես, թուրք կանանց մեղավոր էին ճանաչում, եթե նրանք նույնիսկ մեկ անգամ անհավատարիմ էին եղել իրենց ամուսնուն, իսկ թուրք տղամարդկանց՝ միայն այն դեպքում, երբ վերջիններս երկար ժամանակ կողմնակի կապեր էին ունենում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել