Panorama.am-ը գրում է.

Հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը արձագանքել է այն իրարանցմանը, որ առաջացել է «Հրաշքների դաշտ» հաղորդման մասին իր արտահայտած մտքերի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

«Երեկվա աղմուկի մասին… Աշխարհում այնքան լավ և վատ բաներ են կատարվում: Դրանց մասին խոսելու համար պետք է խորապես տիրապետել թեմաներին, պետք է լրագրող լինել: Իսկ բամբասանք և ապատեղեկատվություն տարածելու համար պետք չէ իրավիճակից գլուխ հանել, դրա համար ոչինչ պետք չէ: Անգամ պարտադիր չէ լրագրող լինել»,- հայտարարել է Յակուբովիչը:

Նա ընդգծել է, որ նման բանի գուցե պետք չէ անգամ ուշադրություն դարձնել, սակայն ցավ է հայտնել, որ այսպիսի «լուրեր»-ը տեղ են գտնում անգամ ծանրակշիռ լրատվամիջոցները, և սենսացիաների հետևից վազելով՝ լրատվամիջոցները դադարել են տեղեկությունները ստուգել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել