Apple ընկերությունը ծրագրում է մինչև 2018 թվականի վերջ թողարկել iPhone-ի 3 նոր մոդելներ։

Դրանց թվում կլինի կորպորացիայի կողմից երբևէ թողարկված ամենամեծ սմարթֆոնը՝ 6.5 դյույմանոց էկրանով, թարմացված X-տարբերակն ու բյուջետային սարք։

Բոլոր 3 մոդելների վրա կտեղադրվեն թարմացված iOS 12 օպերացիոն համակարգը՝ Siri ձայնային օգնականի ընդլայնված գործառույթներով, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ենթադրվում է, որ բյուջետային մոդելը կունենա հեղուկբյուրեղյա էկրան, ալյումինե եզրեր, iPhone 8-ի նման հետևի ապակի և նոր՝ А12 պրոցեսոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել