Aysor.am-ը գրում է.

Հայաստանը աստիճանաբար անցում է կատարում դեպի ամբողջական խորհրդարանական համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվում իշխանության տարանջատումը, ավելանալու է խորհրդարանական վերահսկողությունը և քաղաքական բազմակարծությունը, այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ նման համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանը ունի վերահսկողական գործիք գործադիրի նկատմամբ», - հայտարարեց Աժ պատգամավորը:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի խոսքով՝ որոշ գործիչների փորձում են Հայաստանում նախընտրական տրամադրություններ ստեղծել։

«Հարկ եմ համարում նշել, որ  համապետական ընտրությունները մեր երկրում տեղի են ունեցել անցյալ տարի ապրիլին, որի արդյունքում էլ ձևավորվել են թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը: Հետևաբար, նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն, քանի որ Հայաստանի քաղաքացիները մինչև 2022 թվականը ձևավորել են իշխանություն», - հայտարարեց Շարմազանովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել