Քանի որ այս ողբերգական թոփը արդեն երկրորդ, թե երրորդ անգամ է վիրուսային տարածում ստանում ֆեյսբուքում, ուզում եմ մի քանի դիտարկում անել, որովհետև առավել հաճախ հանդիպող մեկնաբանությունը սրա վերաբերյալ՝ «սաղ ձեր հանքերն ու ծխելն է»։

Ուրեմն, մի շարք նրբություններ․

1․ Սա ոչ թե քաղցկեղով հիվանդների բացարձակ թվի ցուցակ է, այլ քաղցկեղունեցողների թվի մեջ մահացածության ինդեքսը։ Այսինքն՝ X թվով մարդկանիցից, ովքեր տառապում են քաղցկեղից, Հայաստանում մահանում է Y թիվ։

2․ Ինչպես արդեն ասեցի, ինդեքսը կոնկրետ մահացածության վերաբրյալ է, իսկ քաղցկեղից մահանում են ինչպես ծխողներ, այնպես էլ չծխողներ, ինչպես հանքա-հումքային արդյունաբերության կենտրոնների բնակիչներ, այնպես էլ Երևանում ապրողներ։

3․ Քանի որ խոսքը կոնկրետ մահացածության աստիճանի մասին է, ապա միանգամայն տարակուսանք է առաջացնում, թե ինչո՞ւ գրեթե չի նշվում, որ հնարավոր պատճառներից մեկը այս ողբերգական ցուցանիշի առնվազն կարող է լինել նաև այն, որ Հայաստանում բժշկի գնալու ու ստուգվելու կուլտուրան այնպիսի մակարդակի է, որ հաճախ մարդը իմանում է, որ քաղցկեղ ունի, երբ արդեն անդառնալիության շեմն անցել է։ Էլ չասեմ, որ երբեմն լինում է, որ մարդու մահանալուց հետո են միայն իմանում դիագնոզը։

Ինչո՞ւ եմ արձագանքում․

Նախ, զզվացրել են արդեն ծխելն ու ծխողներին բոբոյացնելու այս պարզունակ կլիշեները։

Հետո, 80-ականներին, այդ թվում նաև մեծն Սիմվոլ Հայրիկյանների վայ-վույի պատճառով ամբողջ արդյունաբերություը վարի տվեցինք, թե ա առողջական մեծ ռիսկեր են։ Օրինակ՝ Վանաձորի քիմկոմբինատը, Նաիրիտը, Ատոմակայանը․․․

Հը՞, 30 տարի ա արդյունաբերություն չունենք, բա ինչո՞ւ է այսպիսի զարհուրելի ինդեքս։ Իսկ առողջության ջատագովներն ու ռահվիրաները հաշվե՞լ են, թե էկո-պոպուլիզմի արդյունքում անգործ մնացած ու բարդ սոցիալական վիճակում հայտնված մարդկանցից քանիսն են մահացել օրինակ՝ սրտանոթային հիվանդություններից։ Իսկ դուք գիտե՞ք, որ առօրյա սթրեսսը ու դեպրեսսիան առնվազն պակաս չեն նպաստում նման ախտորոշումներին, թե՞ հեռուսատցույցով ու ինտերնետով մենակ սիգարետի ու հանքերի մասին եք լսել։

Բերե՛ք գոնե մի անգամ հեշտ պոպուլիզմը կուլ տալու փոխարեն, գոնե ձև անենք, որ ցանկանում ենք խնդրո առարկան հասկանալ ու լուծում տալ։ Բերե՛ք նավթալինի հոտով «սաղ ձեր հանքերն ու ծխելն է» փաստարկից բացի, փորձենք հասկանալ, թե այդ ինչո՞ւ է, որ մարդը չի կարողնաում/չի ուզում ստուգվելու գնալ, իսկ ստուվելու դեպքում էլ՝ ինչու չի կարողանում բավարար միջոցներ գտնել՝ հիվանդության դեմ պայքարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել