Panorama.am-ը գրում է.

«Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող գործողությունը, փորձում էի վերնագրել  և հանգեցի շատ թե քիչ հաջող հետևյալին` «Սահմանադրական հայ բուդոր, արար մեկ»,-  ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների մասին մտքերի փոխանակման ժամանակ նշեց  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը նշեց, որ բոլոր ելույթներում քննարկվում էր, որ ուզում են արդարադատություն և ցույց տվեց Ֆեմիդայի նկարը:

«Ես ուզում էի ճշտել՝ բարձագույն դատական խորհրդի անդամների հարաբերությունը ճշմարտության հետ: ՀՀ արդարադտության պրոբլեմը ճշմարտության հետ հարաբերության մեջ է: Մեր դատական համակարգը ստահոդ, սուտը սպասարկող դատական համակարգ է, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ է։ Դատական համակարգ, որ ոչինչ չի տեսնում ոչինչ չի լսում և ոչինչ չի ասում»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ իր ելույթում համաձայնեց, որ եթե իրավունքների գերակայություն, իշխանության ճյուղերի տարանջատում չկա, ուրեմն՝ Սահմանդրություն էլ չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել