Panorama.am-ը գրում է.

«Ելք» խմբակցությունում բոլորը տարբեր են, սակայն հավասար չափով ընդդիմադիր են: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մենք ունենք մեր գաղափարները, որոնց շուրջ դաշինք ենք ստեղծել: Բոլորն էլ համարձակ խոսում են: Խնդիրը հետևյալում է. այդ խոսակցությունը մեզ ուր կտանի և ինչ արդյուքններ կտա: Երբ կորոշենք, թե ինչ ծրագրով ենք հանդես գալիս, կհրապարակենք, բոլորդ կիմանաք»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի այսօրվա ակնարկին, որ «Ելք»-ի առաջնորդներն իրականում չեն ցանկանում՝  մարտի 1-ը բացահայտվի , Էդմոն Մարուքյանն ըդգծեց. «Պարոն Նիկոյանը, կարծում եմ, շատ ոչ կոռեկտ հայտարարություն է արել: «Ելք»-ի առաջնորդներն ամեն ինչ արել են, անում են և կանեն մարտի 1-ի բացահայտման համար: Այսօր հարցը մտավ մեծ օրակարգ և կքննարկվի ԱԺ-ում: Մենք միշտ եղել ենք այն գծի մեջ, որ մարտի 1-ը բացահայտվի»:

Իսկ ինչո՞ւ է իշխանության մոտ տպավորություն, որ «Ելք»-ը մարտի 1-ի բացահայտում չի ցանկանում, հետաքրքրվեցին լրագրողները: Ըստ Մարուքյանի՝ դա մեղադրանք է՝ մեղադրանքի դեմ, ընդ որում՝ բավական պարզունակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել