Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել, թե ովքեր են շոու բիզնեսի 3 ամենաոճային կանայք և տղամարդիկ` ըստ հակառակ սեռի ներկայացուցիչների։ Այս անգամ զրուցել ենք դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ։ Վերջինս մեծ դժվարությամբ առանձնացրեց իր եռյակը, սակայն դա բացատրեց այն հանգամանքով, որ քիչ է մասնակցում երեկույթների և չի տեսնում` ով ինչպես է ներկայացել այս կամ այն խնջույքին։

 

Շողերը շատ է կարևորում տղամարդու կազմվածքը։ Տղամարդու ոճային լինելու գլխավոր նախապայմանը սպորտով զբաղվելն ու գեղեցիկ կազմվածք ունենալն է։ «Հայ տղամարդկանց 80 տոկոսը փոր ունի, ինչը տգեղացնում է յուրաքանչյուր հագուստ։ Դեմքը կարող է շատ գեղեցիկ չլինել, բայց լինի հմայիչ, «իզյումինկա» ունենա իր մեջ։ Տղամարդը պետք է ոչ թե գեղեցիկ լինի, այլ գրավիչ»,– նկատեց Շողերն ու հավելեց, որ ինչ վերաբերում է ոճային լինելուն` առաջին հերթին կարևոր է, թե մարդն ինչպես է զգում ոճը։ Նա վստահ է, որ ոճաբանների հետ աշխատելը չի փրկի մարդուն, քանի որ շատ կարևոր է ոճի զգացողությունը։ «Պետք է նաև լավ տիրապետես գունային համադրությանը։ Պետք է ինքդ քեզ վրա աշխատես ու ունենաս վառ երևակայություն։ Պարտադիր չէ հանել թանկարժեք հագուստ, ուղղակի կարող ես հետաքրքիր համադրել»,– նշեց նա։

 Արամ MP3-ը լավ կառուցվածք ունի, բարձր հասակ։  Ինքն ունի ճաշակի զգացողություն և կարողանում է ճիշտ համադրել, զգալ հագուստը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել