Newmag.am-ը գրում է.

Ինչո՞ւ է Reddit-ը ցանցային լավագույն հարթակներից մեկը

Reddit-ը ծառայությունը է, որը մեկ հարթակում է հավաքում ցանցի լավագույն վիդեոները, երաժշտությունը, նկարները և անգլերեն բովանդակությունը՝ ինտերնետի բոլոր անկյուններից: Reddit-ը լցվում է օգտատերերի ուժերով, տեղադրվում է բովանդակություն, որը գնահատում են մյուս մասնակիցները և քննարկում այն մեկնաբանություններում:

Reddit-ը լցվում է օգտատերերի ուժերով, տեղադրվում է բովանդակություն, որը գնահատում են մյուս մասնակիցները և քննարկում այն մեկնաբանություններում:

Առաջին ծանոթությունը Reddit-ի հետ կարող է վախենալու լինել, քանի որ այն ունի հնացած դիզայն, իսկ հայալեզու կամ ռուսերենով քոնթեթը լիովին բացակայում է: Փոխարենը արտաքին տեսքով և հարմարությամբ հաճելի զարմացնում է ծառայության մոբայլ տարբերակը: Նույնիսկ անգլերեն չտիրապետելով կարող եք օգտագործել Reddit-ը՝ որպես երգերի, տեսահոլովակների, նկարների և գիֆերի աղբյուր:  

Ինչո՞ւ է Reddit-ը արժանի ուշադրության

1.Reddit-ում ստանում ենք լավագույն քոնթենթը վայրկյաններում: Օգտատերերը քվեարկում են՝  ձևավորելով թոփը:

Reddit-ը The top 500 sites on the web –ում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ աշխարհի ամենից շատ այցելվող կայքերում: Օգտատերերի բարձր ակտիվությունը  ծառայությունը դարձնում են վիրուսային ինտերնետ քոնթեթի գլխավոր աղբյուրը:

Օգտատերերի բարձր ակտիվությունը  ծառայությունը դարձնում են վիրուսային ինտերնետ քոնթեթի գլխավոր աղբյուրը:

Այստեղ հայտնված հումորները դառնում են մեմեր, իսկ հրապարակված նորությունները արագ տարածվում են միջազգային ԶԼՄ-ներով:

Քվեարկությունից շահում են և՛ կարդացողները, և՛ հեղինակները: Որքան էլ հետաքրքիր լինի ձեր Facebook-յան գրառումը, այն տեսնում են քիչ թվով ընկերներ ու հետևորդներ: Իսկ  Reddit-ում գրառումը միանգամից հայտնվում է համաշխարհային աուդիտորիայում: Եվ եթե այն իսկապես լավն է, քվեարկությամբ արագ հայտնի կդառնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել