Ներկայացնում ենք բլիթներով տորթ առանց թխելու:

Բաղադրիչները՝

  • Խրթխրթան բլիթներ
  • 500 մլ կաթ
  • 2,5 ճ/գ եգիպտացորենի օսլա
  • 3 ճ/գ շաքարավազ
  • 1 դեղնուց
  • 0,10 մլ վանիլի էսենցիա

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 4 ճ/գ շաքարավազ
  • 2 թ/գ կակաոյի փոշի
  • 1 ճ/գ կաթ
  • 50 գ կարագ

Պատրաստումը՝


1. Վանիլի պուդինգի փոշին կարելի է խանութում գնել, բայց ինքնուրույն պատրաստելու համար՝

Կաթը մոտավորապես 2 հավասար մասի բաժանիր: Մի մասը դիր կրակի վրա և հասցրու եռման վիճակի: Մնացած կաթի մեջ խառնիր օսլան: Ավելացրու շաքարավազ, վանիլի էսենցիա կամ դանակի ծայրով վանիլին, դեղնուցը: Հարիր և այդ խառնուրդը դիր եռացող կաթի մեջ:

Լավ խառնիր և եփիր, մինչև խտանա՝ 5 րոպե:

2. Պատրաստի պուդինգը ծածկիր կերակրի թաղանթով և դիր սառնարանը:

3. Վերցրու թխելու ձևամանը, վրան փայլաթիթեղ դիր: Բլիթի շերտ դիր, հետո՝ պուդինգի շերտ: Շարունակիր դեսերտը դասավորել շերտերով: Վերջին շերտը բլիթը պետք է լինի:

4. Շոկոլադե գլազուր պատրաստիր՝ խառնիր շաքարավազ և կակաո, կաթ ավելացրու: Դիր վառարանի վրա, երբ սկսի եռալ, կարագ ավելացրու: Խառնիր մինչև կարագը հալվի: Վերցրու կրակի վրայից և լցրու պատրաստի դեսերտի վրա:

5. Տորթը գիշերը դիր սառնարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել