«Այս շաբաթավերջին խորհրդարանը վստահաբար կընտրի Հայաստանի չոր­րորդ նախագահին, իսկ Ար­մեն Սարգսյանն այդ իրա­դարձությունից առաջ, ըստ էության, ծրագրային հար­ցազրույց է տվել «Ազատու­թյուն» ռադիոկայանին: Ըստ երևույթին, նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակն ավելի օֆի­ցիոզ է դարձրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դես­պանի խոսքը, և նա հար­ցազրույցի հենց մեկնարկում խմբագրել է իր նախկին ելույթներից մեկը՝ ասելով, թե չորրորդ հանրապետու­թյան մասին խոսել է ալեգորիկ ձևով, և որ ինքը հա­վակնում է երրորդ հանրա­պետության չորրորդ նախա­գահի պաշտոնին:

 

Ծավալուն հարցազրույցում կան ուշագրավ դրվագներ, բազմաշերտ ակնարկներ, սակայն հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ Ար­մեն Սարգսյանն, ըստ էության, բացահայտել է նոր նախագահի կերպարի քաղաքական բո­վանդակությունը, իսկ ավելի ստույգ՝ իր ապագա իշխանու­թյան երկու հիմնական բանա­լիները:

«Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կա­ռավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»: Առաջնորդել կարող ես գաղա­փարով, տեսլականով, սեփա­կան օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգ­տագործելով այն լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախա­գահը կարող է չհամաձայնել այս կամ այն համաձայնագրի հետ, ստորագրել այն, թե ոչ՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,- «Ազատության» եթերում ասել է Արմեն Սարգսյանը:

 

Նա, փաստորեն, հասկացրել է, որ մտադիր է սահմանել, բա­նաձևել նոր իշխանության գործունեության բարոյաքա­ղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Գուցե Արմեն Սարգսյանի խոս­քերը գեղեցիկ ձևակերպում­ներ հնչեին, եթե չլինեին շատ կարևոր, էական հանգամանք­ներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել