Ներկայացնում ենք 3-ամյա Ջեյսի պատմությունը, ով միշտ էներգիայով լի էր: Բայց մի շաբաթ առավոտյան նա խաղի տրամադրություն չուներ: Ջեյսի քիթը խցանվել էր, և թեթև տենդ սկսվեց, բայց մայրիկն առանձնապես ուշադրություն չդարձրեց դրան։

Էբի Քեյ Էյմսբերիի հետագա վիճակն ամեն վայրկյան վատանում էր: Երեխային հիվանդանոց տարան: Մայրը նրա վիճակը նկարագրում էր Facebook-ում.

Հանգստյան օրեր: Քիթը խցանված է։ Աննշան տենդ շաբաթ օրը: Կիրակի հազ սկսվեց:

Երկուշաբթի։ Ջեյսը լարված է, ջերմությունը չի իջնում:

Երեքշաբթի։ Սրտխառնոց սկսվեց, հազը շարունակվում է: Տղան դժվարությամբ է շնչում, թոքերի օդափոխություն պետք եկավ: Ջեյսը մշտապես լաց է լինում, վիճակը վատանում է…

Չորեքշաբթի։ Երեխային դուր չի գալիս դեղ ընդունելը, բայց դրանք անհրաժեշտ են:

Հինգշաբթի։ Երեխայի վիճակը լավանում է: Հաջորդ օրը տղան սրտի թեթև նոպա ունեցավ…

Վարակը գրոհում էր տղայի ուղեղը և ցողունային բջիջները: Տղան ներկայումս հիվանդանոցում է, բայց նրա վիճակը բժիշկները կայուն են անվանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել