«Արարատի մարզում քա­ղաքական խարդավանք­ների հետևանքով Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցում այլևս չի գործում ավստրիացի բարերար Ճգնավոր­յանի հիմնադրամը, որի շնորհիվ դպրոցում տա­րիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարվել՝ սկսած աշակերտական համազգեստների հարցի լուծումից, վերջացրած սոցիալապես անապահով աշակերտների և ուսուցիչների վիրահատության խնդիրներով: Մենք ամիսներ առաջ անդրա­դարձել էինք սույն դպրոցին, որը հայտնվել էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի թիրախում, քանի որ նախկին տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, որը ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահն էր, կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի «առվակ» դառնալուց հետո:
 
Մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում անցած տարի նախկին տնօրենն ազատվեց, դպրոցը նոր տնօրեն ունի: Սակայն քաղաքային իշխանությունը փորձել է նախկին տնօրենին հեռացնել նաև բարեգործական հիմնադրամի նախագահի պաշտոնից:
Ի դեպ, մեկե­նասը Լորիս Ճգնավորյանի քույրն է՝ Արշալույսը, և նրա հոր՝ Հայկազ ճգնավորյանի անունով է դպրոցն անվանակոչված:
 
Ամիսներ առաջ Արշա­լույս ճգնավորյանը հեռախոսազրույց է ունեցել Արամայիս Գրիգորյանի հետ, հորդորել հանգիստ թողնել Ռուզաննա Հայրապետյանին, բայց, տես­նելով, որ մարզպետն անդրդվելի է, փակել է հիմ­նադրամը: Դպրոցի հաշվապահը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ հիմնադրամն այլևս չի գործում, թե ինչու՝ ուղղորդեց տնօրենի կողմը: Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել