«Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին:
 
ԵՄ-ն պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքի: ԵՄ-ն չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ն չէր պատկերացնում նաև, թե ինչ է նշանակում Հայաստանի այդ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի ԵՄ-ն ստանար իր հարցերի պատասխանները և կարողանար վերաիմաստավորել Արևելյան գործընկերություն ծրագիրը նոր իրողությունների պայմաններում:
 
Կարծում եմ` դա ճիշտ որոշում էր ԵՄ-ի կողմից, քանի որ ԵՄ-ն կարողացավ գնահատել իրավիճակը, որի հիման վրա վերանայված հարևանության քաղաքականություն ձևավորեց և Հայաստանի հետ նոր համաձայնագիր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Նրա համոզմամբ, այդ ժամանակը նաև Հայաստանին էր անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե որոնք են այն սահմանափակումները և հնարավորությունները, որոնք ԵՏՄ է տալիս Հայաստանին:
 
«Ներկայումս ամիսներ առաջ ստորագրված համաձայնագիրը և օրերս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերը՝ անկախ ՀՀ-ԵՏՄ անդամակցությունից, ունեն փոխըմբռնման բավարար մակարդակ և հաստատուն քայլերով առաջ են գնում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը նույնիսկ ցանկանում է վերադարձնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն արագությունը, որն ուներ Ասոցացման համաձայնագրի տապալումից առաջ: Դա մենք միայն ողջունում ենք և առաջընթաց ակնկալում»,- նկատել է խորհրդարանականը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել