«Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եվ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երևանյան, այլև ՀՀ մարզե­րի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում, մարտի 1 -ին ընդառաջ՝ մար­դիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլի­նեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղա­տոմսի համար: Ինչպես հայտնի է՝ այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու, մի հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղա­քացուն մի քանի հետազոտության է ու­ղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Սա առիթ է դարձել, որ­ քաղաքացիներն այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբի­ոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն:

Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաև սրտանո­թային և հորմոնային հիվանդություն­ներով տառապող անձինք:

Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառ­վող դեղերն են տեղ գտել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել