40-ամյակի հետ կապված վախերը համարվում են սնահավատություն: Երիտասարդ սերունդը նման բաների հազվադեպ է նայում, բայց ավագները դեռևս չեն մոռանում:

Էզոթերիկները կարծում են, որ 40-ամյակը մարդու կյանքում յուրահատուկ սահման է: Հենց 40-ամյակի օրն է տեղի ունենում էներգետիկ թուլությունը, ուժերը սկսում են թուլանալ և մարդն ավելի խոցելի է դառնում բացասական  ազդեցության համար:

Շատ ազգերի ավանդույթի համաձայն՝ հյուրերի մեջ կարող է գտնվել այնպիսի մեկը, ով չար աչք ունի: Դա հոբելյարի վրա վատ կանդրադառնա և հնարավոր է՝ հիվանդություն առաջացնի:

Իսկ ընդհանուր առմամբ 40 թվի հետ կապված բացասական հավատները շատ են: Համարվում է, որ մահվանից դեռ 40 օր շարունակ մարդու հոգին գտնվում է երկրի վրա:

Համաշխարհային ջրհեղեղը տևել է 40 օր:

Հիսուսը մկրտությունից հետո 40 օր թափառում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել