Թե որքան վտանգավոր է օգտագործել սմարթֆոնը որպես երեխայի զբաղմունք, այս հայրիկն ինքն է համոզվել: Նա որոշեց երեխային զբաղեցնել հեռախոսով և նրան տվեց իր սմարթֆոնը: Երկու տարեկան Սորելան միանգամից ընկերացավ հեռախոսի հետ, և հայրիկն անգամ չնայեց, թե ինչ է անում երեխան:

Իսկ այդ ժամանակ փոքրիկ ամերիկուհին մտել է ինտերնետ աճուրդի էջ՝ eBay և գնել լոգարանի համար խաղալիքներ, իսկ հետո՝ ավտոմեքենա Austin Healey Sprite 1962 թվականի: Առաջինը հայրիկն իմացավ այդ գնման մասին, երբ իրեն նամակ եկավ շնորհավորանքով, որ ինքը հաղթող գնորդ է:

Մեքենան վերանորոգման կարիք ուներ, և ծնողները որոշեցին նորոգել այն ու սպասել 15 տարի և հետո նվիրել այն աղջկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել