Life.panorama.am-ը գրում է.
«Դեպի եվրատեսիլյան» կրքերը ավելի են թեժանում: Այս մրցույթը ոչ միայն հանրության, այլեւ` հանրային մարդկանց ուշադրության կենտրոնում է: Մրցույթին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ հեռուստա եւ ռադիոհաղորդավար Լուսինե Բադալյանը` կատարելով հետեւյալ գրառումը.
 
«Տեղական բոլոր տեսակի ընտրությունների նկատմամբ անվստահություններից հետո, հասանք միջազգային ժյուրի հասկացության հեղինակազրկմանը: Սեւակի մասին նախորդ շաբաթվա ստատուսս հավաստում է, որ դեմ չէի իր գնալուն, բայց չի կարող որեւէ մեկն այս աշխարհում ինձ համոզել, որ որեւիցե միջազգային ժյուրի Լուսինեին ու Ամալիային կտար բարձր միավոր ուղղակի չի կարող նույնիսկ ամենաանգրագետ ժյուրին բացառվում է Մարիամին ու Հասմիկին ցածր, Լուսինեին բարձր ( լավ աղջիկ էր երեւում, ցավոք մեզ մոտ պրոֆեսիոնալիզմը 2-֊րդ, 3-րդ, 10-րդ տեղում է բոլոր հարցերում) ասենք ինչքան հեռու պիտի լինի էդ մարդը երաժշտությունից ժողովուրդն ավելի արդար էր քվեարկել գոնե մի ասեք միջազգային ժյուրի , փոխարինեք այլ տերմինով ասեք արտասահմանում ապրող հայ երգիչներ, մերոնք եւ այլն։ Սեւակին շնորհավորում եմ #NEMRA ջաաան!!! Ապրեք !!!! Ժողովուրդն էլ ձեզ ճանաչեց, սիրեց բնական ճանապարհով»:
 
Իր գրառման մեջ պրոֆեսիոնալ ժյուրիի պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ առնելու, ինչպես նաեւ այդ նույն ժյուրիի կողմից Մհերին ամենացածր`1 միավոր հատկացնելու մասին Life.panorama.am-ը խոսել է Լուսինեի հետ: Նա նշեց, որ Մհերին մեկ միավոր տալն անգամ վիրավորական է:
 
«Նախ ասեմ, որ հաղթողի` Սեւակ Խանաղյանի հետ կապված խնդիր չեմ տեսնում: Ճիշտն ասաց, առաջին հայացքից թվում է, թե միեւնույն է, հաղթողից բացի ով, որ հորիզոնականը կզբաղեցնի, պարզապես ինձ համար ինչ-որ մի տեղ անգամ վիրավորական էր այն, որ պրոֆեսիոնալ ժյուրին Մհերին մեկ միավոր հատկացրեց: Ասեմ, որ ես չէի ուզում, որ Մհերը գնար «Եվրատեսիլ», քանի որ ըստ իս, դա նրան համապատասխան ֆորմատի մրցույթ չէ, սակայն, այնուամենայնիվ, նրան այդ միավորը տալը մի քիչ չափից ավելի վիրավորական էր, հատկապես, որ նա փաստացի զիջեց ակնհայտ թույլ երգիչներին: Ուզում եմ ինձ ճիշտ հասկանան, ես ոչինչ չունեմ մյուս մասնակիցների նկատմամբ, նրանք երիտասարդ են, մի ամբողջ կյանք իրենց առջեւում է եւ գուցե շատ բաների հասնեն, բայց այն սկզբունքը, որ ուժեղին լիկվիդացնելու համար նրան ցածր միավոր տան, կարծում եմ սխալ է: Իրականում, այդ սկզբունքով մենք քվեարկում ենք հենց բուն «Եվրատեսիլում»` ամենաֆավորիտ մասնակիցներին տարօրինակ կերպով ցածր միավորներ տալով, որը շատ է աչք ծակում, բայց ամեն ինչում մի քիչ չափ կա, որ չպետք է անցնեն: Օրինակ`զարգացած ոչ մի երկիր նման կերպ չի քվեարկում: Մի խոսքով, «Դեպի եվրատեսիլում» կատարվածն ինձ դուր չեկավ: Մհերն այն երգիչը չէ, որին կարելի էր մեկ կամ երկու միավոր տալ, եւ ես ավելի քան վստահ եմ, որ եթե միջազգային ժյուրին լիներ կոմպետենտ, երաժշտությունից իսկապես հասկանար, ապա այդպես չէր քվեարկի: Նրանք չէին կարող բարձր միավորներ տային մասնակիցների, ովքեր առանձնապես պատրաստ չէին մեծ բեմերի»,- ընդգծեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել