Panorama.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կայքում ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ տեղադրելու վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացրած առաջարկությունն ընդունվել է։ Փետրվարի 26-ին պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Սամվել Ավետիքյանը հայտարարել է, որ առաջիկայում քաղաքացիների համար մատչելի կդառնա այս տեղեկությունը։

Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված և այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված այս փոփոխության առաջարկությունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում՝  ԻՀԱ-ի և կոալիցիայի հետ համատեղ ներկայացրել է պետեկամուտների հավաքագրման ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել