Life.tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի «Քամի» երգը երեկվանից քննարկումների կիզակետում է։ Համացանցում շատերը գրում են, որ այն նման է Սարոյի «Քանի» երգին, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։

 Tert.am Life–ը կապ հաստատեց Ռիչարդի հետ` պարզելու` արդյոք հեղինակը նմանություն տեսնում է երգերի միջև։

 «Կրկնօրինակումն այն է, երբ մաքուր քոփի են անում, սակայն մենք կարող ենք շատ երգեր գտնել, որոնք գործիքավորման տեսանկյունից շատ մոտ են իրար։ Այդ չափանիշներով նայելը  սխալ է։ Պետք է հասկանալ` մեղեդին կրկնօրինակում ունի՞, թե՞ ոչ,– ասաց նա ու հավելեց, որ մինչև վերջ չի լսել Սևակի երգը։ –Երկու հատված եմ լսել։ Մեղեդին նման չէր, ընդհանուր ստիլիստիկան, միգուցե, տանում էր դեպի մեր արած նախագիծը, սակայն չէի ասի, որ նման է։ Ընդհանուր ոճը, «սաունդ» ընտրությունը և այլն մոտ էր, սակայն դժվարանում եմ ասել, որ մեղեդին նման է։ Գոնե այնքան մասը, որքան ես եմ լսել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել