HMD Global-ը, որը սարքեր է մշակում Nokia բրենդի ներքո, Mobile World Congress ցուցահանդեսում հայտարարել է Nokia 8110-ի վաճառքները վերսկսելու մասին: Այդ մասին գրել է Quartz-ը: Կորացված կորպուսով եւ առջեւի պանելի վրա պաշտպանական կափարիչով հեռախոսը թողարկել են 1996 թվականին:

Սարքը «բանան» են կոչել դրա ձեւի պատճառով, բայց այն ավելի մեծ հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ այն օգտագործել են «Մատրիցա» ֆիլմում: Հիմնական տարբերակը կներկայացվի երկու գույնով՝ սեւ եւ դեղին: Հեռախոսը կարող է միանալ 4G ցանցին եւ Wi-Fi-ին, եւ դրանում մատչելի կլինեն մի քանի առավել տարածված հավելվածներ: Նոր Nokia 8110-ի արժեքը կկազմի 79 եվրո: Ավելի վաղ HMD Global-ը ներկայացրել է կոճակավոր հեռախոսի նոր տարբերակը՝ Nokia 3310-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել