Համարո՞ւմ եք ձեզ  ուշադիր մարդ: Ինչպիսին էլ լինի ձեր պատասխանը, մենք կարող ենք այն ստուգել հիմա:

Նայեք նկարին: Առաջին հայացքից նկատվում է չորս ծառ: Սակայն դուք եթե մեկ անգամ էլ նայեք, նկարում կտեսնեք թաքնված կենդանիներ: Եկեք սկսենք թեստը:

Related image

Քանի՞ կենդանի կարողացաք հաշվել: Նկարիչն այստեղ թաքցրել է ընդամենը 8 կենդանի: Սակայն շատերն այստեղ ավելի շատ կենդանիներ են տեսնում՝ ըստ երևակայության: Ստորև ընթերցեք թեստի պատասխանները:

0-3 կենդանի

Ձեզ չի կարելի համարել ուշադրության էտալոն: Դուք սավառնում եք երկնքում: Ձեզ կարելի է վստահել: Սակայն մի շտապեք ընկճվել: Հավանաբար մարդիկ սիրում են ձեր ուղղամտությունը, բարությունը, անխարդախ տեսակը:  Դուք աշխարհն ընկալում եք ամբողջությամբ, ոչ թե մանրուքներով:

4–6 կենդանի

Դուք բավականաչափ երկրային անձնավորություն եք: Ձեզնից դժվար է որևէ բան թաքցնել: Դուք ուշադիր մարդ եք և օդից կարող եք որսալ ցանկացած տեղեկատվություն: Այլ հարց է, որ մոռանում եք այն, ինչը ձեզ հարկավոր չէ:

7–8 կենդանի

Ձեր ուշադրությանը կարելի է միայն նախանձել: Դուք կենտրոնանում եք մանրուքների վրա և համոզված եք, որ անգամ ամենամեծ գործերը կազմված են փոքրիկ աղյուսներից: Դուք բավականաչափ պեդանտ անձնավորություն եք, ինչը հաճախ վախեցնում է ձեր շրջապատի մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել