Թայվանցի գիտնականները բացահայտել են աշխարհում ամենատարածված ցավազրկող հինգ դեղամիջոցների վտանգավորությունը: Արդյունքները հրապարակվել են British Journal of Clinical Pharmacology-ում:

Պարզվում է, որ իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ցելեկոքսիբ, մեֆենամաթթու և նապրոքսեն տեսակի դեղամիջոցները կարող են սրտամկանի կամ գլխուղեղի կաթվածի պատճառ դառնալ:

Գիտնականներն իրենց աշխատանքի հիմքում ունեցել են 56 հազար չափահաս մարդկանց տվյալներ, որոնք ունեցել են արյան բարձր ճնշում: Վերլուծությունները ցույց են տվել, որ իբուպրոֆեն օգտագործած յուրաքանչյուր 330 մարդուց մեկի մոտ չորս շաբաթ անց տեղի է ունեցել սրտամկանի կաթված: Նման ելք է գրանցվել նաև ցելեկոքսիբ օգտագործած յուրաքանչյուր 105 հոգուց մեկի մոտ:

Նշվում է, որ ամենավտանգավորը մեֆենամաթթու դեղամիջոցն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել