Tert.amLife-ը գրում է.

«Դեպի եվրատեսիլ» նախագծում ժյուրիի և հեռուստադիտողների 12–ական միավորներով հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը` հեղինակային «Քամի» երգով։ Մհերը պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ստացավ 1, հեռուստադիտողների կողմից` 6 միավոր։ Մինչև մրցույթը թե՛ Մհերը, թե՛ նրա պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն ասում էին, որ վստահ են, որ հաղթելու են։  Tert.am Life–ի հետ զրույցում Գեորգին ասել էր, որ 20 մասնակցից ոչ ոք չի կարող մրցել Մհերի հետ, իսկ Մհերը նշել էր, որ խոսում է «Եվրատեսիլում» հաղթելու մասին, «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակի համար կասկած չունի։

 

Tert.am Life–ն արդյունքների մասին խոսեց Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ, քանի որ Մհերը հարցազրույց տալ չի ցանկանում։ «Մենք վստահ էինք մեր ուժերին, վստահ էինք, որ  մրցույթն արդար է անցնելու։ Մհերին 1 բալ նշանակելով` պարզ  դարձավ, թե ինչ է  կատարվում։ Արդեն իսկ կարելի էր չշարունակել նայել այդ ամենը։ 1–ը նշանակում էր, որ պրոֆեսիոնալ  ժյուրի ուղղակի չկար։ Դա իմ կարծիքն է։ Ինչպես միշտ ամեն ինչ արվեց հայավարի։ Եթե այլ երկրներում էլի ամեն ինչ կարող է արված լինել, բայց կոկիկ, որ չերևա, այս դեպքում լրիվ հայավարի ստացվեց»,– ասաց նա։

 

 

Անդրադառնալով Սևակի հաղթանակին` Գեորգին ասաց, որ նրա դեմ ոչինչ չունեն, սակայն խոսեց արդարության մասին։ «Սևակի դեմ ոչինչ չունենք, տաղանդավոր արտիստ է, տաղանդավորի երգիչ, սակայն այս դեպքում ավելի քիչ երևաց Սևակի 12/12–ը, քան Մհերի 1–ը, որովհետև Մհերի 1 միավորը բացեց բոլորի աչքերը։ Վերջում պայուսակից հանած շամպայններից պարզ դարձավ, որ գիտեին, թե ով է անցնելու,– ասաց Գեորգին ու հավելեց, որ եթերում էլ երևաց, որ Սևակի թիմը շամպայն էր  բերել։ –Մենք վստահ գնում էինք, բայց նույնիսկ ես, վստահ լինելով, որ իմ արտիստը լավագույնն է, և մենք հանդես ենք գալիս  լավագույն երգով, ոչինչ չէի արել։ Նույնիսկ Wiwibloggs–ի բլոգերը, որը հյուր էր եկել, գրել էր` հենց հիմա ես երգում եմ Մհերի երգը` նշելով, որ այն ամենահիշվող երգն է և, հանկարծ,  միջազգային ժյուրին մեզ տալիս է 1 միավոր, Կամիլին` 2։ Դա մի բան է նշանակում` ձեր տեղը իմացեք։ Մեկ էլ վերջում պայուսակներից դուրս են գալիս շամպայնի շշեր։ Նույնիսկ թատրոնը չստացվեց»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել